ԱՐՀԱԿ ԾՐԱԳԻՐ

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ  ԾՐԱԳԻՐ

Արդարություն և Հայրենիք (ԱՐՀԱԿ) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ  իր  էությամբ,  աշխարահայացքով  և  ավանդությու-ններով  ազգային  ժողովրդավարական  և  հեղափողական,  հայրենասիրական,                 քրիստոնեակա,  մարդասիրական,  դեմոկրատական կուսակցություն  է:

ԱՐՀԱԿ -ն իր էությամբ, աշխարհայացքով և ավանդույթներով ազգային ժողովրդավարական և հեղափոխական, հայրենասիրական, քրիստոնեական, մարդասիրական, դեմոկրատական կուսակցություն է:

ԱՐՀԱԿ -ն  իր  բոլոր  ուժերով  պայքարում  է  Հայ  Ազգի քաղաքական-տնտեսական, ընկերային-մշակույթային բովանդակ շահերի պաշտպանության համար:

ԱՐՀԱԿ -ը Հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարը հիմնավորում է իր գաղափարաբանությամբ: Նա  առաջադրում  է  անհատի  ազատություն, ազգային ինքնորոշման , անկախ  պետականության,  ընկերության համերաշխության և բարօրության ճանապարհով  հայ  մարդու  և  հայ  ազգի անկաշկանդ, բազմակողմանի և ներդաշնակ զարգացման  ապահովմանը:

ԱՐՀԱԿ -ի նպատակն է հայ  ազգի  ցեղասպանության  ընդունումը,  ճանաչումը և Հայաստանի տերիտորիայի վեականգնումը մինչև  հայկական ցեղասպանությունը:

ԱՐՀԱԿ -ն ձգտում է իրականություն դարձնել ամբողջական հայրենիքի կերտումը իր պատմական տարածքների վրա, որը ձգվում է Միջերկրական ծովից մինչև Սև և Կասպից ծովերը:

ԱՐՀԱԿ -ի գաղափարն այնպիսի հասարակայնության կերտումն է, ուր մարդն ազատագրված կլինի ռասայական,  կրոնական-դավանական, ազգային, քաղաքական, ընկերային և տնտեսական ամեն կարգի խտրականությունից, կաշկանդումից,   բռնությունից և շահագործումից:

Ազգային  հարստության  և  ռազմավարական  նշանակություն  ունեն  մշակույթը,  հողը և  ընդերքը,  բնական միջավայրը և պաշարները :

ԱՐՀԱԿ -ն  ընդունում  է  բազմաձև   սեփականատիրություն `պետական,  հավաքական-համագործակցական   և  մասնավոր-անձնական:

ԱՐՀԱԿ -ի  համար ազգը` իբրև պատմական-մշակույթային, լեզվական և ընկերային-քաղաքակական ուրույն ամբողջություն, հիմնական արժեք է և համամարդկային զարգացման ու հոգեմտավոր բազմակողմանի  հարստացման  էական  գործոն:

Ամեն  ազգի  բնական  և  անկապտելի  իրավունքը  կազմում  է  սեփական  հայրենիքը` իր  պատմաշխարհագրական  բնօրրանը,  իբրև  ինքնուրույն  գոյատեվման, առաջադիմության և  ստեղծագործության  կենսական  ազդակ:

Իր հայրենի տարածքի վրա յուրաքանչյուր ազգի գոյատևման երաշխիքը անկախ և իրավական պետականությունն է: Այն մարմնավորում է ազգի քաղաքական կամքը, պաշտպանում է նրա շահերը և ապահովում նրա անվտանգությունն ու ինքնուրույն զարգացումը:

Քաղաքական որևէ վարչակարգի և իշխանության պարտադրումը ազգերի ինքնորոշման կոպիտ խախտում է, բռնատիրություն  է և  ըստ ամենայնի, մերժելի:

Ինքնորոշման իրավունքը անժամանցելի է և ի զորու կլինի նույնիսկ այն ժամանակ, երբ բռնագաղթով կամ ցեղասպաությամբ ազգը դուրս է մղվում իր հայրենիքից: Ազգը բնաջնջելու ամեն փորձը հանցագործություն է մարդկության դեմ: Բոլոր ազգերի անժխտելի իրավունքն է ազգային ազատագրական պայքարի ճանապարհով և նպատակահարմար այլ միջոցներով տապալել ամեն կարգի բռնապետություն:

ԱՐՀԱԿ -ն  խրախուսում  է  ժողովրդավարությունը:

Ժողովրդավարությունը  խրախուսվում է մարդկային և քաղաքացիական իրավունքները և ազատությունները հարգելով: Այն օրենքով պաշտպանում է բազմակուսակցությունը և խոսքի, խղճի, մամուլի, ստեղծագործելու և աշխատանքի լիակատար ազատությունը:

Ժողովրդավարությունը   հատկանշվում  է  անհատի  ազատ  և  հավասար  քվեի իրավունքով և ազատ քաղաքացիների`օրենքի առջև հավասարությամբ: Այն ապահովում է ժողովրդի կամքի անկաշկանդ արտահայտությունը և ժողովրդի ամբողջական ու լիարժեք մասնակցությունը քաղաքական, ընկերային, տնտեսական ու մշակույթային կյանքին արդյունավետ հիմքերի վրա դնելով ժողովրդի և պետության փոխհարաբերությունը:

ԱՐՀԱԿ -ն  խրախուսում է Քրիստոնեությունը`որպես կրոն: Խրախուսում է հավատքը դեպի Աստված, քանի որ Աստծո օգնությամբ է որ, որ պետք է հասնենք մեր նպատակների իրագործմանը: Մարդն իր հավատքով դեպի Աստվածը կարող է հաղթահարել ամեն մի արգելք: Ամեն վարկյան պետք է հիշել Աստծուն և խնդրել նրան իրագործելու մեր նպատակները, երազանքները, մեր և մեր սերունդների երջանիկ լինելը, վերածնված Մեծ, Հզոր Դրախտային Երեք ծովերի քաղաքակիրթ Հայաստանում:

 

 ՊԱՏՄԱԿԱՆ  ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հայաստանը (հայ ազգի հայրենիքը) Մերձավոր Արևելքի ամենահին երկրներից մեկն է:

Նա տարածված լինելով  Սև, Կասպից և Միջերկրական ծովերի միջև, կազմում է ինքնատիպ լեռնաշխարհ: Այնտեղ կազմավորվել և հազարամյակներ ի վեր անընդմեջ բնակվել է հայ ժողովուրդը՝ կերտելով պատմություն, քազաքակրթություն և ազգային նկարագիր:

Հայության ընկերային և ազգային կյանքի բնականոն հոլովույթը  ընդհատող շրջադարձային երևույթը կազմեց այն իրողությունը, որ հատկապես թուրանական ներխուժողները ոչ միայն ավերցին երկիրը, այլև մեծ քաղաքականությամբ հաստատվեցին Հայաստանում:

Նրանք փոխեցին Հայկական լեռնաշխարհի ազգային միատար նկարագիրը, դարեր շարունակ կասեցրին հայ մշակույթի ու քաղաքակրթության առաջընթացը և հայ զանգվածներին ենթարկեցին ջարդի ու բռնագաղթի, որի հետևանքով առաջացան հայկական հոծ գաղթօջախներ: Այս ընթացքը շարունակվեց օսմանյան տիրապետության ամբողջ շրջանում և վճռական հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի ճակատագրի և Հայկական Հարցի բնույթի ու հոլովույթի վրա:

Օսմանյան բռնությունների հետևանքով և հայության զույգ հատվածների, մտավոր զարթոնքով եկավ Հայկական   Հարցի սկզբնական ըմբռնումը, որ պահանջում էր հայության մարդկային տարրական իրավունքների հարգում: Օսմանյան պետությունը ոչ միայն չընդառջեց հայ ժողովրդի պահանջներին, այլև նոր բռնություններ իրականցրեց:

Ինքնապաշտպանության տարերային մղումով ապստամբություններ բռնկվեցին Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններում:

Հայ ազգային ղեկավարության ջանքերի շնորհիվ և Օսմանյան Թուրքիայում մեծ պետությունների հետապնդած քաղաքական ու տնտեսական շահերի հետևանքով Հայկական Հարցը ստացավ միջազգային բնույթ:Սակայն  միջպետական ներհակ շահերի բերումով Հայկական Հարցի լուծման ուղղությամբ տարված ջանքերը մնացին ապարդյուն:

Օգտվելով Առաջին աշխարհամարտի առիթից՝ պետական բծախնդիր ծրագրումով Օսմանյան պետությունը ձեռնամուխ եղավ Հայկական Հարցի արմատական լուծմանը՝ 1915-ին սկսած Հայկական Ցեղասպանությամբ:

Հայության տեղահանության ու ամբողջական բնաջնջման այս քաղաքականությունը շարունակվեց Թուրքիայի կողմից մինչև 1923թ. Արևմտյան Հայաստանը հայաթափեց և ամբողջությամբ անցավ Թուրքիայի տիրապետության տակ: Արևելյան Հայաստանը մասնատվեց:

Արդահանի, Կարսի մարզերը անցան Թուրքիայի տիրապտության տակ, Գանձակի, Լեռնային և Դաշտային Արցախի տարածքների վրա անառակ բոլշևիկյան կուսակցությունը անառակ Լենինի նախաձեռնությամբ ստեղծեց ադրբեջանական պետությունը, և ազգը, որը մինչ այդ երբեք գոյություն չի ունեցել:

ՆՊԱՏԱԿ

ԱՐՀԱԿ ն նպատակադրում է.

Ա. Ազատ, անկախ և Միացյալ Հայաստանի սահմանների մեջ պիտի մտնեն Սևրի դաշնագրով նախատեսված հայկական հողերը, ինչպես նաև Արցախի, Ջավախքի և Նախիջևանի երկրամասերը, և մյուս Հայկական տերիտորիաները, որոնք մնացել են Թուրքիայի կազմի մեջ:

Բ.Թուրքիայի կողմից հայության դեմ գործադրված և մինչև այժմ անպատիժ մնացած Ցեղասպանության ոճիրի միջազգային դատապարտում,բռնագրավված հողերի վերադարձ և վնասի արդար հատուցում:

Գ.Տարագիր ու աշխարհասփյուռ հայության համախմբում ամբողջական Հայաստանի տարածքում:

Դ.Հայաստանի պետականության հզորացում,ժողովրդավարության և իրավական պետության նվիրագործում, ժողովրդի բարօրության  ապահովում և ընկերային արդարության հաստատում:

Ե.Հասնել Հայ մարդու`որպես լավագույն տեսակի կերպարին:Հայ մարդն  իր ազգային խնդիրները լուծելուց հետո,պետք է նպաստի մարդկության բարգավաճմանը: Յուրաքանչյուր  Հայ այնքան լավ բաներ պետք է անի մարդկության համար, որ բոլորը գլուխ խոնարհեն,երբ որ անցնի հայը:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

  1. Ապահովել յուրաքանչյուր հայ անհատի Հայաստանի քաղաքացի դառնալու իրավունքը:
    2.Ապահովել յուրաքանչյուր հայ անհատի Հայաստանի եռաքաղաքացիության ընդունելու իրավունք:
    3.Հայաստանի օրենքները պետք է ներառեն հետևյալ հիմնական սկզբունքները.
    Բոլոր քաղաքացիների հավասարությունը օրենքի առջև:
    -Մտքի, խոսքի, ստեղծագործելու, մամուլի, հրատարակության և արտահայտության այլ միջոցների, խղճի, քաղաքական և այլ կազմակերպությունների գործունեության, հավաքների և տեղափոխության ազատություն:
    -Գործադուլի և ցույցերի իրավունք:
    -Անձի բնակարանների, սեփականության և հաղորդակցության միջոցների անձեռնմխելիություն:
    -Կրթական համակարգը, ինչպես նաև մշակույթային և հոգեմտավոր զարգացման հիմնահարցերը դարձնել պետական քաղաքականության առանցքային բնագավառներից մեկը:

-Բնակչության անվճար բուժսպասարկում:

-Անվճար բարձրագույն կրթություն:
-Զարկ տալ Հայ եկեղեցու և հայ ընտանիքի դերին ազգային դիմագծի պահպանման գործում:
-Ազգային փոքրամասնությունների իրավունքերի հարցում:

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
1.  Զարգացնել Հայաստանի տնտեսությունը, այն հասցնել այնպիսի երկրների մակարդակին, ինչպիսին են Բելգիան, Տայվանը, Հոնկոնգը, Սինգապուրը:
2. Ապահովել Աշխարհում ամենացածր հարկերը:
3. Ապահովել սննդի, էլեկտրաէներգիայի, գազի ամենացածր գները, խմելու ջուրը լիմիտավորել և դարձնել ձրի, ոռոգման ջրի գինը իջեցնել երեք անգամ:
4. Զարգացնել էլեկտրատեխնիկան, էլեկտրոնիկան, ռազմական արդյունաբերությունը:
5. Հինգ տարով ազատել այն ձեռնարկությունները,որոնք առաջին անգամ Հայաստանում կսկսեն նոր արտադրատեսակների արտադրությունը,իսկ տեքստիլ-տրիկոտաժի և կոշիկ արտադրող ձեռնարկությունները բոլորովին ազատել հարկերից:
6.  Զարգացնել տուրիզմը:
7.  Զարգացնել գյուղատնտեսությունը:
8. Բուռն կերպով զարկ տալ շինարարությանը:
9. Թույլ տալ բոլոր հողատարածքների սեփականատերերին կառուցել մինչև 3 հարկանի առանձնատներ առանց թույլտվության, ինչպես Ռուաստանում:
Բ. Երեք հարկից ավելի բոլոր տեսակի շենքերի շինարարությունը թույլ տալ 3 ամսում, ինչպես Շվեյցարիայում:
Գ. Երեք տարով ազատել հարկերից բոլոր նորակառույց ձեռնարկությունները, ինչպես Չինաստանում:
9. Բացառել գեր շահույթը,որը կարող է թանկացում առաջացնել:
10. Կիրառել «Պետությունը հարուստ է, եթե հարուստ է ժողովուրդը»,

«Մեկ ազգ-մեկ ընտանիք», «Անկախ, Դրախտային Գերհզոր Հայաստան» լոզունգները:
11. Քաջալերել պետության հովանավորությունը և հսկողությունը ի նպաստ ռազմավարական նշանակություն ունեցող արտադրական ճյուղերի զարգացման, բնության և կենսոլորտի պահպանման, աշխատանքի ապահովման, ինչպես նաև բնակչության ժամանակակից չափանիշներով անհրաժեշտ կարիքների բավարարման:

12.Մասնակցել միջազգային տնտեսոթյան այն գործնթացներին, որոնք ճանաչվում են Հայաստանի տնտեսական զարգացման խնդիրներով: Տարածաշրջանային և համաշխարհային տնտեսության հետ համարկումը պետք է իրականացվի այնպես,որ չվնասվեն ազգային շահերը, հայ ժողովրդի մշակույթային նկարագիրն ու ինքնատիպությունը:

13.Հայաստանի տնտեսության բարգավաճումը և ազգային ինքնուրույն զարգացումը ապահովելու համար կարևոր երաշխիք է աշխարհասփյուռ,հայ ժողովրդի ներուժի լիարժեք օգտագործումը:

 

 Գլոբալ քաղաքական տնտեսական ծրագիր

  1. Ապահովել յուրաքանչյուր մարդու անվտանգությունը,
    2. Պաշտպանել մարդու իրավունքները,
    3. Պաշտպանել անհատի ունեցվածքը,
    4.Պայքարել մարդու հավերժ կյանքի համար ,
    5. Ոչնչացնել աղքատ,աղքատություն բառերը,
    6. Պաշտպանել` բոլոր մարդիկ եղբայրներն են լոզունգը,
    7. Պայքարել այն բոլոր տեսակի գաղափարների դեմ, որոնք կոչ են անում վերացնել այլ հավատք, գույն ունեցող մարդկանց,
    8. Երկրագունդը մեր մեծ տունն է, և այն պետք է պաշտպանել ամեն տեսակի վտանգներից,
    9. Ստեղծել այնպիսի հասարակություն,պետություն,որտեղ մեր երեխաները բոլոր հանգամանքների դեպքում այն է` անկախ իրենց դիրքից ու ունեցվածքից չեն ունենա պրոբլեմ,
    10. Օրենքները կիրառել վերևից ներքև,
    11. Պետության ղեկավարը պետք է լինի օրինաչափության էտալոն,
    12. Ապահովել խաղաղություն ինչպես երկրագնդի վրա,այնպես էլ տիեզերքում
    13. Ամեն ինչում ունեալ չափի զգացմունք,այն է չափով ուտել, չափով խմել, չափով ման գալ, քանի որ այս ամենի անչափը տանում է դեպի կործանում,
    14. Դրախտը ստեղծել Հայաստանում և այն տարածել ամբողջ աշխարհով, ինչպես քրիստոնեությունը,
    15. Մեկ երկրագունդ մեկ ընտանիք գաղափարը իրականություն դարձնել: