«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Արդարություն և Հայրենիք կուսակցությունը` հանուն Հայ ժողովրդի երջանիկ, ապահով կյանքի ու հավերժ գոյատևման համար իր պատմական Հայրենիքում, հանուն արդարացի, քաղաքակիրթ, գերհզոր, Հայաստանի ստեղծման, որը կդառնա Հայ ժողովրդի անվտանգության, նրա երջանիկ, ապահով, հավերժ կյանքի երաշխիքը, հիմք ընդունելով կուսակցության ծրագրում առաջադրված նպատակները ի շահ Հայ ժողովրդի երջանիկ ապագայի ընդունում է սույն Կանոնադրությունը:
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Արդարություն և Հայրենիք» կուսակցությունը (այսուհետ՝ Կուսակցություն) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամավոր միավորում է, որի նպատակը հանրաքվեներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու և հասարակության ու պետության քաղաքական կյանքին մասնակցության այլ ձևերով ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը նպաստելն է:
2. Կուսակցության կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով (այսուհետ` Օրենք»), ինչպես նաև սույն կանոնադրությամբ (այսուհետ` Կանոնադրություն») և Կուսակցության ծրագրով (այսուհետ` Ծրագիր»):
3.Կուսակցության անվանումն է լրիվ՝ «Արդարություն և Հայրենիք» կուսակցություն,
հապավումը՝ ԱՐՀԱԿ:
4. Խորհրդանիշն Է՝ ծագող արևը, որի ներքևում գտնվում են Փոքր և Մեծ մասիսները, որոնց ստորոտում կանգնած են երեք կանաչ բարդիներ, որոնք գտնվում են կանաչ դաշտավայրում, որի ափերը ողողվում են ծովի կապույտ խաղաղ ալիքները: Այս բոլորի հետևում կանգնած են Արծիվն ու Առյուծը:
5. Կուսակցության իրավաբանական հասցեն՝ ք.Երևան, Նաիրի Զարյան փ., տուն 11:
2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Կուսակցության գործունեության նպատակներն են.
1. Դրախտային Գերհզոր Հայաստանի ստեղծումը և նրա ու Հայ ժողովուրդի հավերժ գոյատևման ապահովումը է Հայ ժողովրդի պատմական տարածքների վրա:
2. Հայաստանը խաղաղության, մարդասիրության, արդարության գլխավոր կենտրոն դարձնելը, որը կապահովի խաղաղություն երկրագնդի վրա, բացառելով բոլոր տեսակի անարդարությունները, պատերազմները, ահաբեկչությունները, բոլոր ազգերի համար` անկախ նրանց ազգությունից, կրոնից ու ռասայից:
3. Հայաստանի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը, նրանց ազգային ինքնության և ավանդույթների պահպանման համար պայմանների ապահովումը:
4.Կանոնադրությամբ և Ծրագրով ամրագրված նպատակներն իրագործելու համար Կուսակցությունը շարունակելու է ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի քաղաքական կյանքում, այդ թվում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու միջոցով:
5.Կուսակցության խնդիրներն են.
1) Ապահովել պայմաններ արագ ներգաղթի համար դեպի Հայաստան:
2) Հայաստանի բնակչության թիվը 5 տարվա ընթացքում հասցնել 5 միլիոնի:
3) Հայաստանի համախառն արտադրանքը 3 տարվա ընթացքում հասցնել 100 միլիարդ դոլարի:
4) Բարձրացնել Հայ մարդու հեղինակությունը, կերպարը, դերը ամբողջ աշխարհում:
5) Ոչ ճիշտ ապրած տարիները մարդկանց տանում են դեպի կործանում: Իսկ ճիշտ ապրած տարիները մարդկանց իմաստուն են դարձնում հոգեպես, մոտավորապես, բարձրացնում են դեպի բարձունքները, որոնք զիջում են միայն աստվածային բարձրությանը: Բոլոր Հայերը պետք է հասնեն այդ բարձրությանը ու այնքան լավ բաներ անեն Հայ ժողովուրդի ու մարդկության համար, որ բոլոր մարդիկ գլուխ խոնարհեն Հայի առջև, երբ իմանան, որ Հայն է անցնում իրենց առջևից:
3. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ Ա ՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3.1. Կուսակցության անդամությունը
3.1.1. Կուսակցության անդամ կարող է լինել 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր գործունակ քաղաքացի, որն ընդունում է կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, մասնակցում է նրա գործունեությանը, կատարում կուսակցության որոշումները և մուծում անդամավճար: Կուսակցության անդամը չի կարող միաժամանակ լինել այլ կուսակցության հիմնադիր:
3.1.2. Կուսակցության շարքեր ընդունելությունը կատարվում է անհատական կարգով՝ անձնական դիմումի հիման վրա, այն տարածքի կամ համայնքի սկզբնական կուսակցական կազմակերպության կողմից, որտեղ բնակվում է դիմողը: Ընդունելության մասին կազմակերպության որոշումը հաստատում է համապատասխան վերադաս մարմինը:
3.1.3. Սկզբնական կամ տարածքային կազմակերպության բացակայության դեպքում կուսակցության շարքեր ընդունվելու հարցը լուծում է Կուսակցության Քաղաքական Խորհուրդը:
3.1.4. Անհրաժեշտության դեպքում Կուսակցության Քաղաքական Խորհուրդը կարող է իր կազմից ստեղծել հանձնաժողով, որն իրավասու է տեղերում կազմակերպել կուսակցության շարքեր ընդունվելը:
3.1.5. Կուսակցության անդամին տրվում է միասնական կուսակցական տոմս:
3.2. Կուսակցության անդամը պարտավոր է.
3.2.1. Հաշվառման կանգնել սկզբնական կուսակցական կազմակերպություններից մեկում, կատարել կուսակցության որոշումները և մուծել անդամավճար:
3.2.2. Տարածել կուսակցության գաղափարները, նպաստել նրա հեղինակության բարձրացմանը, հասարակության լայն շերտերի հետ կապի ամրապնդմանը, դեմոկրատիայի զարգացմանը և արմատավորմանը:
3.2.3. Պահպանել Կուսակցության կանոնադրական պահանջները, հետևողականորեն վարել նրա քաղաքական գիծը և ակտիվ մասնակցություն ունենալ կուսակցության կողմից կազմակերպված միջոցառումներին:
3.2.4. Քննադատության ու ինքնաքննադատության հիման վրա բացահայտել թերությունները, հասնել դրանց վերացմանը, ամրապնդել կուսակցության գաղափարական և կազմակերպական միասնությունը, պահպանել նրա շարքերի անաղարտությունը:
3.3. Կուսակցության անդամն իրավունք ունի`
3.3.1. Ընտրել և ընտրվել կուսակցության ու նրա տարածքային ստորաբաժանումների ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում, ներկա լինելու կուսակցության համագումարի նիստերին, ծանոթանալու կուսակցության մարմինների արձանագրություններին, ստանալու նրանց ընդունած որոշումների պատճենները, տեղեկատվություն ստանալու կուսակցության ու նրա ղեկավար մարմինների գործունեության վերաբերյալ:
3.3.2. Ազատ արտահայտել և պաշտպանել իր կարծիքը կուսակցության բոլոր օղակներում, մասնակցել նրա աշխատանքներին, քննադատել կուսակցության ցանկացած մարմնի կամ անդամի գործունեությունը:
3.3.3. Ծանոթանալ կուսակցության փաստաթղթերին և տեղեկություն ստանալ նրա գործունեության մասին:
3.3.4. Մասնակցել իր անձին վերաբերող հարցի քննարկմանը, անհամաձայնության դեպքում բողոքարկել ընդունած որոշումը և ներկա գտնվել քննարկմանը:
3.3.5 Ակնկալել կուսակցության քաղաքական և բարոյական աջակցությունը:
3.3.6. Ներկա գտնվել Կուսակցության համագումարներին:
3.3.7. Կասեցնել, վերականգնել կամ դադարեցնել իր անդամակցությունը Կուսակցությանը
3.3.8. Ստանալ փաստաթղթերի պատճեններ Կուսակցության կանոնադրության փոփոխությունների, գույքի կառավարումից ստացած դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաև ստանալ Կուսակցության ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացությունը:
3.3.9.բողոքարկել կուսակցության մարմինների որոշումներն ու գործողությունները:
3.4. Կուսակցության անդամության դադարեցումը, կասեցումը և կուսակցական տույժերը
3.4.1. Կուսակցության անդամը կարող է դուրս գալ կուսակցության շարքերից իր ցանկությամբ` գրավոր տեղեկացնելով համապատասխան սկզբնական կուսակցական մարմնին, որը վերջինս բացառապես ընդունում է ի գիտություն:
3.4.2. Կուսակցության անդամությունը ժամանակավորապես կասեցվում է այն բնագավառներում պաշտոնավարելու ընթացքում, որտեղ օրենքով արգելվում է քաղաքական կուսակցությանն անդամակցելը: Նման դեպքերում որոշումը կայացնում է համապատասխան ընտրովի մարմինը:
3.4.3. Կուսակցության ծրագրին ու կանոնադրությանը հակասող գործողություններ և խախտումներ թույլ տալու համար, կուսակցականը կարող է ենթարկվել տույժի՝ նկատողությունից մինչև կուսակցության շարքերից հեռացվելը:
3.4.4. Կուսակցությունից հեռացնելու հարցը քննարկվում է համապատասխան սկզբնական կուսակցական կազմակերպությունում, որի որոշումն ուժի մեջ է մտնում համապատասխան տարածքային կազմակերպության խորհրդի հաստատելուց հետո:
3.4.5. Կուսակցական ընտրովի մարմիններում ընտրված կուսակցականի անձնական հարցի վերաբերյալ վերջնական որոշումը կայացնում է տվյալ ընտրովի մարմինը՝ հարցը սկզբնական կուսակցական կազմակերպությունում լսելուց հետո:
3.4.6. Կուսակցության շարքերից հեռացվածն իրավունք ունի մեկամսյա ժամկետում տվյալ որոշումը բողոքարկել կուսակցական վերադաս մարմիններում:
4. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
ԵՎ ՆՐԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4.1. Կուսակցությունն իր գործունեությունն իրականացնում է սկզբնական, տարածքային ու հանրապետական կազմակերպությունների միջոցով: Երևանի համայնքների և մարզերի կուսակցական կազմակերպություններն ունեն տարածքային կազմակերպության կարգավիճակ:
4.2. Կուսակցության Քաղաքական Խորհրդի որոշմամբ ստեղծվում են կուսակցության մարզային և քաղաքային կազմակերպություններ:
4.3. Կուսակցության սկզբնական կուսակցական կազմակերպությունները
4.3.1. Կուսակցության սկզբնական կուսակցական կազմակերպությունը ստեղծվում է կուսակցության երեք և ավելի անդամների առկայության դեպքում, սկզբնական կազմակերպության հիմնադիր ժողովի կողմից, համապատասխան վերադաս մարմնի հաստատմամբ և հաշվետու է նրան:
4.3.2. Քսանից ավելի անդամ ունեցող սկզբնական կազմակերպությունը կարող է իր կազմում ստեղծել կուսակցական խմբեր:
4.3.3. Սկզբնական կուսակցության կազմակերպության բարձրագույն մարմինն՝ ընդհանուր ժողովն է, որն անց է կացվում ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ: Ժողովն իրավազոր է, եթե նրա աշխատանքին մասնակցում են տվյալ կազմակերպության անդամների կեսից ավելին:
4.3.4. Մինչև քսան անդամ ունեցող սկզբնական կուսակցական կազմակերպությունն ընտրում է քարտուղար և տեղակալ՝ մեկ տարի ժամկետով: Քսանից ավելի անդամի առկայության դեպքում ընտրվում է խորհուրդ, խորհրդի քարտուղար և քարտուղարի տեղակալներ:
4.3.5. Սկզբնական կուսակցական կազմակերպության ժողովը քննարկում է կուսակցության համագումարի, քաղաքական խորհրդի որոշումները, կատարում ընդունելություն կուսակցության շարքերը, լսում իրենց Խորհրդի կամ խմբերի հաշվետությունները, ընդունում է համապատասխան որոշումներ, ընտրում տարածքային կուսակցական կազմակերպության կոնֆերանսի պատգամավորներ:
4.3.6. Կուսակցության բոլոր օղակների որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ՝ բաց կամ գաղտնի քվեարկությամբ: Գաղտնի քվեարկության հարցը որոշվում է ժողովի, կոնֆերանսի, համագումարի մասնակիցների կողմից բաց քվեարկությամբ:
4.4. Կուսակցության կուսակցական տարածքային կազմակերպությունները
4.4.1. Կուսակցության տարածքային կազմակերպությունը ձևավորվում է կուսակցության քաղաքական Խորհրդի որոշմամբ, տվյալ տարածքում երկու և ավելի ակզբնական կուսակցական կազմակերպության առկայության դեպքում: Կուսակցության քաղաքական Խորհուրդը որոշում է ընդունում կուսակցության տարածքային ստորաբաժանումներ ստեղծելու և լուծարելու մասին, ինչպես նաև հաստատում է դրանց կանոնակարգերը:
4.4.2. Տարածքային կազմակերպությունները ստեղծվում են տարածքային հատկանիշով, Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում:
4.4.3. Կուսակցության տարածքային կազմակերպությունների մարմիններն են՝
ա) ընդհանուր ժողովը,
բ) խորհուրդը,
գ) վերահսկողը:
4.4.4. Տարածքային կազմակերպությունները ստեղծվում և լուծարվում են կուսակցության քաղաքական Խորհուրդի կողմից:
4.4.5. Տարածքային կազմակերպության բարձրագույն մարմինը կոնֆերանսն է, որը հրավիրվում է ըստ անհրաժեշտության, բաց ոչ պակաս, քան երկու տարին մեկ անգամ: Կոնֆերանսը իրավազոր է, եթե նրա աշխատանքներին մասնակցում են անդամների կեսից ավելին, որոշումներն ընդունվում են ներկաների ձայների պարզ մեծամասնությամբ:
4.4.6. Կուսակցության քաղաքական խորհրդի նախաձեռնությամբ և տարածքային կազմակերպության խորհրդի կամ տվյալ տարածքի սկզբնական կազմակերպությունների առնվազն 1/3 պահանջով մեկ ամսվա ընթացքում հրավիրվում է արտահերթ կոնֆերանս: Կոնֆերանսին ներկայացված օրակարգը հաստատում է տարածքային խորհուրդը:
4.4.7. Կոնֆերանսը լսում և հաստատում է խորհրդի և վերահսկողի հաշվետվությունները, ընտրում տարածքային կազմակերպության խորհուրդ և վերահսկող` 2 տարի ժամկետով: Խորհուրդն 2 տարով ընտրում է նախագահ և նախագահի տեղակալներ:
4.4.8. Տարածքային կազմակերպության խորհուրդն իրականացնում է տվյալ կազմակերպության ղեկավարումը, համակարգում սկզբնական կուսակցական կազմակերպությունների աշխատանքները, ընդունում է համապատասխան որոշումներ, վարում տարածքային կազմակերպության անդամների հաշվառումը, ապահովում է վերադաս կուսակցական մարմինների որոշումների կատարումը:
Տարածքային կազմակերպության ընդհանուր խորհուրդը քաղաքական խորհուրդին ներկայացնում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցության կողմից առաջարկվող կամ պաշտպանվող թեկնածուների և ավագանու ընտրությունների համամասնական ցուցակները։
Կուսակցությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը, օբյեկտները, տարածքային ստորոբաժանումները օգտագործվում են կանոնադրական նպատակների ու խնդիրների իրականացման համար:
Կուսակցության տարածքային և Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները Կուսակցության գույքը տնօրինում են Կանոնադրության և քաղաքական Խորհուրդի որոշմամբ սահմանված կարգով:
4.4.9. Տարածքային կազմակերպության խորհրդի նիստերն անց են կացվում ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:
4.4.10. Վերահսկողը տարածքային կազմակերպության նյութական և ֆինանսական միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողություն իրականացնող անձն է: Վերահսկողը ընտրվում է 2 տարով:
4.5. Կուսակցության ղեկավար մարմինները
4.5.1. Կուսակցության բարձրագույն մարմինը համագումարն է, որը հրավիրվում է երկու տարին մեկ անգամ` քաղաքական խորհդրդի կողմից: Կուսակցության համագումարի հրավիրման և օրակարգի վերաբերյալ քաղաքական Խորհրդի որոշումը հրապարկվում է դրա գումարումից առնվազն երկու ամիս առաջ:
4.5.2. Կուսակցության համագումարի պատվիրակները ընտրվում են տարածքային կազմակերպության կոնֆերանսում, կուսակցության քաղաքական Խորհրդի սահմանած ներկայացուցչական նորմին համապատասխան:
4.5.3. Կուսակցության համագումարն իրավազոր է, եթե նրան ներկա են համագումարի պատվիրակների ընդհանուր թվի առնվազն կեսը, բայց ոչ պակաս, քան 100 պատվիրակ:
4.5.4. Արտահերթ համագումարը հրավիրվում է քաղաքական Խորհրդի նախաձեռնությամբ կամ կուսակցության անդամների ընդհանուր քանակի առնվազն 1/3-ը միավորող տարածքային կազմակերպությունների պահանջով մինչև երկու ամսվա ընթացքում:
4.5.5. Համագումարը լսում և հաստատում է Քաղաքական Խորհրդի և վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվությունները:
4.5.6. Համագումարն ընդունում է կուսակցության ծրագիրն ու հաստատում կանոնադրությունը, դրանց մեջ կատարում է փոփոխություններ ու լրացումներ, որոշում կուսակցության գործունեության ռազմավարությունն ու մարտավարությունը, ընտրում է քաղաքական Խորհուրդ և վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողով (այսուհետ` ՎՎՀ), ընտրում է կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավար` նախագահ:
4.5.7. Համագումարը քննարկում և որոշում է կայացնում կուսակցության վերակազմակերպման և լուծարման վերաբերյալ:
Կուսակցության վերակազմակերպումը և լուծարումը կատարվում է համագումարի որոշման հիման վրա՝ Օրենքով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
Համագումարը հաստատում է կուսակցության խորհրդանիշը:
Կուսակցության կանոնադրությունում և ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրության, մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի ընտրության, կուսակցության վերակազմակերպման և լուծարման մասին որոշումներն ընդունվում են կուսակցության ընտրված պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, մնացած հարցերով` ներկա պատվիրակների ձայների պարզ մեծամասնությամբ:
4.5.8. Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը ձևավորվում է կոլեգիալության սկզբունքով, որի անդամները կուսակցության կազմից ընտրվում են համագումարում` կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով և ժամկետով: Մշտապես գործող ղեկավար մարմինը որոշումներ է ընդունում նիստերի արդյունքում՝ կանոնադրությամբ սահմանված կարգով։
Կուսակցության քաղաքական Խորհուրդը համագումարների միջև ընկած ժամանակահատվածում կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինն է, վերջինս ընտրվում է համագումարի կողմից 2 տարի ժամկետով, որը համակարգում է կուսակցության ողջ գործունեությունը, նախագահի առաջարկությամբ քաղաքական խորհրդի կազմից ընտրում է նախագահի տեղակալներ, հաստատում է կուսակցության տարեկան բյուջեն, հաստատված տարեկան բյուջեի հիման վրա հաստատում է կուսակցության ծախսերի նախահաշիվը, տնօրինում ֆինանսական միջոցները, որոշումներ է ընդունում կուսակցության կյանքին վերաբերող հարցերի մասին և իրականացնում է դրանց կատարման կազմակերպումը, թեկնածուներ է առաջարկում Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրվելու համար, հաստատում է Ազգային ժողովի ընտրություններին և համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների ձևավորման կարգը: Ընտրական ցուցակների ձևավորման ժամանակ հաշվի են առնվում կուսակցության անդամների, ինչպես նաև տարածքային ստորաբաժանումների ներկայացրած առաջարկությունները, որոշում է կայացնում կուսակցության լուծարման մասին, եթե համագումարն իրավազոր չի եղել, իրականացնում է օրենքով սահմանված այլ իրավունքներ։
4.5.9. Կուսակցության անունից այլ մարմինների և անձանց հետ հարաբերություններում հանդես է գալիս կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարը՝ նախագահը` առանց լիազորագրի:
Կուսակցության նախագահը համակարգում է քաղաքական խորհրդի գործունեությունը, ներկայացնում է կուսակցության բոլոր մարմինների և կազմակերպությունների հետ ունեցած փոխհարաբերություններում, կնքում է պայմանագրեր, հանդես է գալիս քաղաքական և այլ հայտարարություններով, ստորագրում է քաղաքական խորհրդի որոշումները, վարում քաղաքական խորհրդի նիստերը և կատարում իրեն վերապահված այլ լիազորություններ: Կուսակցության նախագահի բացակայության դեպքում, վերջինիս առաջարկությամբ և լիազորագրով իր պարտականությունները կատարում է տեղակալներից մեկը:
Քաղաքական Խորհուրդի նախագահը կուսակցության ֆինանսական միջոցները կարող է օգտագործել քաղաքական խորհուրդի կողմից հաստատված բյուջեին համապատասխան:
4.5.10. Կուսակցության քաղաքական խորհրդի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Քաղաքական խորհուրդը որոշումներ է ընդունում, եթե խորհրդի միստին մասնակցում են անդամների կեսից ավելին, որոշումները ընդունվում են քաղաքական խորհրդի նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
4.5.11. Կուսակցության ՎՎՀընտրվում է 2 տարով, հաշվետու է համագումարին: ՎՎՀ իր կազմից 2 տարով ընտրում է նախագահ և տեղակալներ: Հանձնաժողովի նիստերն անց են կացվում ըստ անհրաժեշտության, բայց որ պակաս, քան չորս ամիսը մեկ անգամ: Հանձնաժողովը վերահսկում է կուսակցության կանոնադրության պահանջների կատարումը, նրա կառույցների ֆինանսատնտեսական գործունեության օրինականությունը, համակարգում է տարածքային կազմակերպությունների վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովների գործունեությունը: Կուսակցության ՎՎՀ նախագահը կարող է մասնակցել կուսակցության քաղաքական խորհրդի նիստերին՝ առանց ձայնի իրավունքի` անհրաժեշտության դեպքում իրազեկ պահելով հանձնաժողովի գործունեության մասին:
5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ
ԳՈՒՅՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
5.1. Կուսակցությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքի, ոչ նյութական ակտիվների ու դրամական միջոցների ձեռքբերման աղբյուրներ կարող են լինել օրենքով սահմանված կարգով կատարված նվիրատվությունները, անդամավճարները, Օրենքով նախատեսված կարգով բյուջետային ֆինանսավորումը, Օրենքով սահմանված կարգով իրականացված գործունեությունից և օրենքով չարգելվող այլ աղբյուրներից ստացված եկամուտները։
5.2. Սույն գլխում նշված՝ Կուսակցությանը սեփականության իրավունքով պատկանող օբյեկտները օգտագործվում են Կանոնադրական նպատակների ու խնդիրների իրականացման համար։
5.3. Կուսակցության հիմնադիրների և անդամների՝ սեփականության իրավունքով Կուսակցությանը հանձնած, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված գույքը Կուսակցության սեփականությունն է։ Կուսակցության հիմնադիրները և անդամները Կուսակցությանը որպես սեփականություն հանձնած գույքի (ներառյալ անդամավճարների) նկատմամբ իրավունքներ չունեն։ Նրանք պատասխանատու չեն Կուսակցության պարտավորությունների, իսկ Կուսակցությունը՝ իր հիմնադիրների և անդամների պարտավորությունների համար։
5․4․ Կուսակցությունը իրավունք ունի Կուսակցության գործունեության ֆինանսավորման, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման նպատակով ստանալու վարկեր Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերից, վարկային կազմակերպություններից, ինչպես նաև ներդնել ավանդներ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում։
5․5․ Կուսակցությունն իրավունք ունի գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, ներառյալ՝ փոխառությունների, երրորդ անձի կողմից կուսակցության պարտքը մարելու, պարտատիրոջ կողմից կուսակցության պարտքը ներելու, ինչպես նաև կուսակցության օգտին կատարվող այլ գործունեության տեսքով նվիրատվություններ ստանալու ֆիզիկական անձանցից, բացառությամբ «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի։